Լևոն Արոնյան 6-րդ տուրում պարտվեց Ֆաբիանո Կարուանային. Altibox Norway Chess
Աջակցիր «Ա1+»-ինՆորվեգիայում ընթացող Altibox Norway Chess շախմատի մրցաշարում այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Մեր գրոսմայստերը սկզբում դիրքային առավելություն ստացավ, սակայն ցայտնոտի պատճառով չկարողացավ ամրապնդել այն, իսկ խաղավերջում կոպիտ սխալ թույլ տվեց և 38-րդ քայլից հետո ցավալի պարտություն կրեց:
Առաջին տեղում գտնվող Լևոն Արոնյանին հետապնդող Ալիռեզա Ֆիրուջան ու Մագնուս Կառլսենը հաղթանակ տարան այս տուրում և շրջանցեցին մեր շախմատիստին: Իրանցի 18-ամյա գրոսմայստերն այժմ ունի 13, իսկ աշխարհի չեմպիոնը՝ 12 միավոր: Լևոն Արոնյանը 11 միավորով եզրափակում է առաջին եռյակը, իսկ Ֆաբիանո Կարուանան 10-ով ընթանում է 4-րդ հորիզոնականում:
Հաջորդ՝ 7-րդ տուրում, Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի մրցաշարի առաջատար Ալիռեզա Ֆիրուջայի հետ: