
A
A
Արցախցի բռնցքամատիկը վիրավորում է ստացել առաջնագծում
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիչները նաև մարտի դաշտում են պաշտպանում հայրենիքի պատիվը։
Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիկ, գ.Կարմիր Շուկայի մարզիչ Մհեր Աթայանը, հակառակորդի գրոհը արիորեն հետ մղելիս վիրավորում է ստացել։ Այժմ Մհերը գտնվում է բուժման մեջ և շուտով կվիրահատվի Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցում։ Շուտափույթ ապաքինում և առողջություն ենք մաղթում Մհերին:
Նշենք նաև, որ հայրենիքի պաշտպանության գործին են անցել նաև Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի մյուս մարզիչները՝ ցուցաբերելով հայրենիքի հանդեպ սերն ու անմնացորդ նվիրումը։
Մեր զենքը քաջություն է ու անսահման սերը հայրենիքի հանդեպ․․․»։