A
A
Թուրքական վերջնական սպառման ապրանքների այլընտրանքներ կգտնվեն. Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքական վերջնական սպառման ապրանքների այլընտրանքներ կգտնվեն, -ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այլընտրանքներ կգտնվեն որոշ դեպքերում հարևան Վրաստանում, որոշ դեպքերում՝ եվրոպական կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։
Խաչատրյանը վստահեցրեց՝ ձեռնարկատերերը շատ լավ գիտեն այլընտրանքային տարբերակները, այնուամենայնիվ պատրաստ են նաեւ խորհրդատվություն տրամադրել։ Նրա խոսքով՝ ձեռնարկատերերի համար ծախսերի էական ավելացում չի լինի։
Նախարարը վստահեցրեց նաեւ, որ գնաճ որևէ ապրանքի պարագայում չի սպասվում։