Այն, ինչ եղավ, իսկապես բավարար է, թույլ չենք տալու ժողովրդին նորից հանեք ժողովրդի դեմ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրբ իշխանական քարոզիչները հերոսաբար ստում էին, որ Շուշին մեր վերահսկողության տակ է, ընդամենը մեկ ժամ առաջ Արցախի նախագահ Արայիիկ Հարությունյանը պաշտոնապես հաստատեց, որ Շուշին մասնակի մենք կորցրել ենք ամսի 5-ին, իսկ ամբողջապես՝ ամսի 7-ին։ Ազգայիին ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց ստեղծված իրավիճակին։
«Ժողովրդի համար տեղի ունեցողը շոկ էր, որովհետև ժողովուրդը սնվում էր Արծրուն Հովհաննիսյանի զտված, շաքարակալված ինֆորմացիաներով»։ Զոհրաբյանը հավելեց՝ գիշերվա ընթացքում իրենց կոչը ժողովրդին եղել է մեկը, որ հանդարտվեն և ստեղծված իրավիճակում փնտրեն լուծումներ․ «Ինձ զարհուրեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, երբ ասում է՝ հողեր հանձնողները պիտի պատժվեն, ո՞ւմ է ասում։ Հայ ժողովուրդը պահանջելու է բոլոր հողեր հանձնողների պատիժը»։
Զոհրաբյանը հավելեց՝ թուլ չեն տալու քաղաքացիական պատերազմ․ «Այն, ինչ եղավ, իսկապես բավարար է, թույլ չենք տալու ժողովրդին նորից հանեք ժողովրդի դեմ, սևի ու սպիտակի բաժանեք։ Էտ ի՞նչ վրեժի կոչ եք անում»։
Զոհրաբյանը հիշեցրեց՝ Արցախի հարցի շուրջ մտահոոգիչ զարգացումների մասին իր քաղաքական ուժը և քաղաքական ուժի ղեկավարը խոսել են ամիսներ առաջ։