A
A
Ազգային ժողովի մոտ հավաքված քաղաքացիները 3 պահանջ ունեն
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի մոտ հավաքված քաղաքացիներից մի քանիսը կրկին Ազգային ժողովում են։ Նրանք այս պահին ներս են մտել՝ ԼՀԿ պատգամավորների դիրքորոշումը լսելու համար արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։ Մինչ հանդիպումը քաղաքացիներից Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցումն հայտարարեց, որ իրենք լիազորված են Կառավարության և Ազգային ժողովի մոտ հավաքված քաղաքացիների անունից, և սկզբի համար ունեն երեք պահանջ.
Նախ, որ ԱԺ արտահերթ նիստով չեղարկվի ռազմական դրությունը, երկրորդ՝ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և երրորդ՝որ չեղարկվի երեկ ստորագրված որոշումը։ Այնուհետեւ պնդում են, որ պետք է ԱԺ-ն լուծարվի, և լինեն արտահերթ ընտրություններ։