A
A
Էդուարդ Շարմազանովը ձերբակալվել է․ նա ԱԱԾ-ում կպահվի 72 ժամ
Աջակցիր «Ա1+»-ինԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին, նա կալանավորվել է 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշով (ապօրինի հավաքի կազմակերպում)։
Այս մասին Hraparak.am-ին հայտնել է նրա օգնական Գեղամ Պետրոսյանը, ով մանրամասնել է, որ մեկ ժամ առաջ էր Շարմազանովը հրավիրվել ԱԱԾ։
ԱԱԾ-ում ԱԺ նախկին փոխնախագահը կպահվի 72 ժամ։ Նշենք, Շարմազանովը ևս մասնակցում էր 17 կուսակցություների հրավիրած հանրահավաքին։