Բացել լրահոսը Փակել լրահոսը
աաաաաաա
A A
Քաղաքականություն

Պատգամավորներին թույլ չեն տվել հանդիպել ԱԱԾ ում գտնվող քաղաքական գործիչների հետ (տեսանյութ)

Ընդդիմադիր գործիչներն Ազգային անվտանգության ծառայությունում են։ ԱԱԾ-ում են նաև խորհրդարանական ընդդիմադիր ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները։
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց՝ եկել են այցելելու բերման ենթարկվածներին․

«ԲՀԿ և ԼՀԿ կուսակցությունների կողմից նախաձեռնված նիստը չկայացավ, չկայացավ նաև խորհրդի նիստը։ Բոլոր իրավական հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու ենք այս իրավիճակը տրամաբանական հանգուցալուծման բերելու համար»,-նշեց Աբովյանը։

Նրա փոխանցմամբ՝ խորհրդի նիստին մասնակցած Լենա Նազարյանը հայտնել է, որ ԱԺ խորհրդի  իմքայլական անդամները պատշաճ կերպով իրազեկված են եղել։

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հայտնեց, որ պատգամավորներին ասել են՝ այս պահին չեն կարող հանդիպել բերման ենթարկվածներին՝ պատճառաբանելով, որ տեղի է ունենում իրավական գործընթաց։
Տոնոյանը սա կասկածելի համարեց։

Հիշեցնենք՝ այս պահին ԱԱԾ-ում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, դաշնակցության ներկայացուցիչներ Գեղամ Մանուկյանը և Իշխան Սաղաթելյանը։