Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Հրատապ ասուլիս ՀՅԴ-ում (տեսանյութ)

Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ շուտով ՀՀ-ում անջատվելու է ինտերնետը․Արսեն Բաբայան

 

«Երբ երկրի վարչապետը կապիտուլացնում է երկիրը, հանձնում է հողերը և դրանից հետո փորձում է մեղավորներ գտնել, այդպիսի անձը չի կարող շարունակել իրականացնել երկրի կառավարումը»։ Քիչ առաջ ՀՅԴ ԳՄ-ում հրավիրված հրատապ ասուլիսում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը․

«Ի դեմս նոր մարդու՝ բանակցությունների սեղանի շուրջ կարող է նստել մի անձ, ով էականորեն կարող է բեկում մտցնել իրավիճակի մեջ։ Սա ոչ իշխանության և ոչ էլ աթոռի կռիվ չէ, սա Հայաստանի և Արցախի փրկության պայքար է»։

Արծվիկ Մինասյանը վստահ է՝ այն փաստը, որ այս պահին այսօրվա շարժման առաջնորդներր մեծ մասը ձերբակալված կամ կալանավորված է, ոչ մի կերպ չի թուլացնելու իրենց շարժման թափը․

«Այս բոլոր գործողությունների արդյունքը լինելու է ավելի մեծամասշտաբ հավաքները»։

Մինասյանը հավելեց՝ այսուհետ պայքարելու են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, այլ նաև Հայաստանում մեծաքանակ, իր ձևակերպմամբ, քաղբանտարկյալների համար։

Վաղը ժամը 17։00-ին Մատենադանի մոտից իրականացվելու է հավաք-երթ,-տեղեկացրեց Մինասյանը՝ հավելելով,որ այն ունենալու է հուժկու բնույթ։

«Ազգային օրակարգ» կուսակացության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը հավելեց, որ տեսնում են իրավիճակի փոփոխության հնարավորություն, բայց սրա համար կա մի կարևոր նախապայման՝ գործող վարչապետը պետք է հրաժարական տա։

Ասուլիսին մասնակցող «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հայտարարեց․

«Քիչ առաջ ես ստույգ տեղեկություն ստացա, որ այս օրերին շատ շուտով ՀՀ-ում անջատվելու է ինտերնետը։ Մարդ,ով ամեն օր հանրության հետ աշխատում է ինտերնետով, նույնիսկ պատրաստ է իր իշխանությունը չկորցնելու համար անջատել ինտերնետը»։