A
A
Զինադադարի հայտարարությունն իրավական ուժ չունի, ավելին' հակասում է Սահմանադրությանը. Արա Պապյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սասնա ծռեր» համահայկական շարժումը Ազատության հրապարակում նախաձեռնել է հանրահավաք։ Ոստիկանությունը հորդորում է դադարեցնել հանրահավաքը, բայց այն արդեն մեկնարկել է։
Հանրահավաքի մեկնարկին ելույթ ունեցավ երգչուհի Հասմիկ Պապյանը, նա կոչ արեց համախմբել և միասին դուրս գալ ստեղծված իրավիճակից, որպեսզի, ինչպես նշեց տիկին Պապյանը, հետագայում մեր սերունդները չեգեն՝ «Քույրիկ ասա՝ որն է ճամփան Շուշիի»։
Այնուհետեւ ելույթ ունեցավ Արա Պապյանը, որը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, և դրան պետք է հաջորդեն մի շարք այլ քայլեր, որոնք Պապյանը ներկայացրեց իրենց կողմից շարադրված մի քանի կետով:
Առանցքում այն է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է ստեղծվի հակաճգնաժամային կառավարություն։ Ըստ Պապյանի՝ սա այն դեպքն էր, երբ ազգը պատրաստ էր դիմակայելու, սակայն պետական համակարգը գործեց այլ ուղղությամբ:
Պապյանի խոսքով՝ Ռուսաստանը ստիպված եղավ Թուրքիայի հետ կիսել ոչ միայն Արցախը, այլ նաեւ տարածաշրջանային գերակայությունը։ Պապյանը համոզմունք հայտնեց, որ պարտավոր ենք վերանայել առկա ազգային անվտանգության քաղաքականությունը և դուրս գալ Ռուսաստանի գաղութային փակուղուց։ Նա նաև հայտարարեց՝ զինադադարի հայտարարությունն իրավական ուժ չունի, ավելին՝ հակասում է Սահմանադրությանը: