A
A
Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքից դուրս գալուց հետո Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը կայացրել է արդարացի որոշում:
Արթուր Վանեցյանը ձերբակալվել է նոյեմբերի 12-ին: Նա կասկածվում է ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) եւ 307.1 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը) հոդվածներով:
Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը իր պաշտպանյանի ազատ արձակման մասին գրառում է արել․
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։