A
A
Տոկիո-2020-ի կազմկոմիտեն շարունակում է ընդունել տոմսերի փոխհատուցման հայտերը
Աջակցիր «Ա1+»-ին2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մինչև նոյեմբերի 30–ը ընդունելու է վաճառված տոմսերի փոխհատուցման հայտերը:
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախապես տոմսեր ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիները պետք է դիմեն իրենց երկրների վաճառքի պաշտոնական գրասենյակներին:
Օլիմպիական խաղերի մրցումների համար նախատեսված է վաճառել շուրջ 10 միլիոն տոմս: Արդեն իրացվել է շուրջ 4,4 միլիոն տոմս: Դրանց ձևավորման համար օգտագործվել են Ճապոնիայում ավանդական համարվող գույները՝ կարմիրը, կապույտը, մանուշակագույնը և կանաչը, որոնք խորհրդանշում են տարվա չորս եղանակները: Բացի այդ տոմսերի վրա պատկերված են նաև տարբեր մարզաձևերը: Տոմսերի միջին գինը սահմանված է 72 ԱՄՆ դոլար: