Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զառա Ամատունի
A A
Քաղաքականություն

Սուտ են տեղեկություներն այն մասին, թե մեքենաներ են ուղևորվել Վրաստանի սահման գերիներին վերադարձնելու համար․ Զ․ Ամատունի

Դիակների փոխանցման գործընթացին մենք մասնակցում ենք որպես անկախ մարդասիրական միջնորդ, արտահանձնումը տեղի է ունենում մեր ներկայությամբ։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։ Նրա խոսքով' դիակների արտահանձնման գործընթացի մեկնարկը տրվել է նոյեմբերի 13-ին.

«Այո, մենք շարունակում ենք խաղաղապահ ուժերի համակարգմամբ այդ գործընթացում ընդգրկված լինել»։

Ինչ վերաբերում է գերիներին, Ամատունին ասաց, որ սուտ են տարածված տեղեկություներն այն մասին, թե մեքենաներ են ուղևորվել Վրաստանի սահման գերիներին վերադարձնելու համար.

«Մենք մեքենաներ ենք ստանում, դրանք ներմուծվում են Վրաստանի սահմանով, այդ շարասյունը ընդամենը մեր նոր մեքենաներն են, կապ չունեն գերիների հետ»։

Ամատունին հավելեց, որ այս պահին գերիների արտահանձնման գործընթացի վերաբերյալ նորություն չկա, կողմերի հետ քննարկումները շարունակվում են' հույս ունենալով , որ առաջիկայում գործընթացներ կտարվեն նաև այս ուղղությամբ․

«Դեռ գերիների արտահանձնում տեղի չի ունեցել»-նշեց նա։