A
A
Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դավիթ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Այսօր սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից՝ սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու և սկզբունքներիս հավատարիմ մնալու համար»։