Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանե
A A
Պաշտոնական

Խնդրում եւ հորդորում եմ զանազան եւ մանիպուլացնող մեկնաբանություններից զերծ մնալ. խոսնակ

Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վարչապետը թե այսօրվա ասուլիսին, եւ թե Ազգային ժողովում իր խոսքում ասել է հետեւյալը՝

Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում: Հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեցին Ազգային ժողովի շենքը և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը: Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան: Նույնիսկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այդ հարձակումները չդատապարտեց: Խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահի դեմ բռնությանը արձագանքին։ Սա շատ կարևոր հանգամանք է:
 
Խնդրում եւ հորդորում եմ զանազան եւ մանիպուլացնող մեկնաբանություններից զերծ մնալ»։