Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանության ֆեյքերը գրոհ են սկսել նախագահի վրա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Այսօր և այսուհետ այս դահլիճում քննարկվելու է միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանը պնդում է՝ հակառակ իրենց պահանջին` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պատրաստ չեն վերցնել պատասխանատվություն․

«Նիկոլ Փաշինյանն ուզում է Հայաստանի պատմության մեջ մնալ միակ ղեկավարը, ով, ստորագրելով Արցախը թուրքի առաջ ծնկի բերելու կապիտուլացիայի համաձայնագիրը, ցանկանում է ամեն գնով պահպանել իշխանությունը»։

Զոհրաբյանը պնդեց՝ իրենք իշխանության չեն ձգտում, քանի որ գիտեն, որ ծանր բեռ են ժառանգելու Նիկոլ Փաշինյանից հետո։

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր 4 նախկին պաշտոնյաների անուններ, ովքեր, ըստ նրա, անցնող 2,5 տարիների ընթացքում ֆինանսավորել են իշխանական ֆեյքերին, այսօր պնդում է․

«Այդ օիգարխներից երկուսը փակել են իրենց ֆեյք ինդուստրիաները, այդ մարդիկ երկուսուկես տարի ֆինասավորեցին, ավեր, թշնամանք, հորը հանեցին որդու դեմ և պետք է պատասխան տան»։

Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը, թե պետք են արտահերթ ընտրություններ, Զոհրաբյանն ասում է՝ իշխանության ֆեյքերը գրոհ են սկսել նախագահի վրա։