Բացել լրահոսը Փակել լրահոսը
126105430_3704968089541998_418904118080042072_o
A A
Պաշտոնական

«Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա»

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են.

«Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա…

Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց և ամենակարևոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց:
Ցանկացած առողջ մարդ, ով համապատասխանում է սահմանված նորմերին, որոնք ներկայացված են մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information , կարող է նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը:

 Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:
 
Խնդրում ենք մոտենալ անձնագրով:

Չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը. Ձեր արյունը կյանքեր է փրկում…»: