Կա՞ իշխանափոխության պահանջ․հարցումներ Երևանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հայտնի հայտարարության ստորագրումից և հրադադարի հաստատումից հետո մեր երկրում առավել սուր դրվեց իշխանության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։
Ընդդիմության ներկայացուցիչները գրեթե ամեն օր հանրահավաքներ են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Ա1+»-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով՝ պարզելու կա արդյո՞ք իշխանափոխության հանրային պահանջ։
Հարցված քաղաքացիների մի մասը վստահ է` հասարակության մեջ պառակտումը չխորացնելու, նաև այլ հանգամանքներով պայմանավորված այսօր պետք է երկրում փոխվի իշխանությունը․
«Այսօրվա ընդհանուր պատկերից ելնելով իշխանությունը պետք է փոխվի, միայն այն, որ պառակտվում է արդեն ազգը, չհաշված պատերազմական իրավիճակն ու վերջնարդյունքը»,-նշում է քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ պնդում է՝ այս իրավիճակում իշխանափոխություն չպետք է լինի․
«Ժողովուրդն է ընտրել, ժողովուրդն էլ կորոշի հեռանա իշխանությունը, թե ոչ։ Ժողովուրդը չգիտի՞ ովքեր են գոռգոռացողները»։
Քաղաքացիներից մեկն էլ համոզմունք է հայտնում, որ մեր երկրին այս պահին դրսից եկած բոլորովին նոր ուժ է պետք։
Ինչ վերաբերում է ռուսական գործոնին, հարցված քաղաքացիների մի մասը համոզված է՝ առանց Ռուսաստանի մենք չենք կարող մեր գոյությունը պաշտպանել, մեկ այլ հատված էլ պնդում է՝ Ռուսաստանը առաջնորդվում է իր շահերից ելնելով․
«Այս իրավիճակից հաղթող դուրս է եկել միայն Ռուսաստանը»,-նշում է հարցված քաղաքացիներից մեկը։