«Ենթադրաբար, Թուրքիան իր զորքերի մի մասը Իգդիրից կմտցնի Նախիջեւանի տարածք». թուրքագետ․ Aravot.am
Աջակցիր «Ա1+»-ինՏելեգրամյան ալիքներից հայկական սոցցանցային տիրույթում հայտնվում են տեղեկություններ այն մասին, որ Թուրքիան Իգդիրի հատվածից Հայաստանի հետ սահմանին զորք եւ սպառազինություն է կուտակում, եւ որ Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջեւանի ինքնավար հանրապետության հատվածից եւս թուրքական զորամիավորումների կուտակումներ կան:
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ այս առնչությամբ, բացի տելեգրամյան ալիքների հաղորդածից, այլ տեղեկություններ այս պահին չկան:
«Այն, որ կուտակումներ կան, դա միանշանակ է: Վերջին տասը օրում դրանք թռիչքներով էլ են արձանագրվել՝ Թուրքիայի կողմից Իգդիրի հատվածում: Ենթադրում եմ, որ մի մասը, ամենայն հավանականությամբ, Նախիջեւանի տարածք կմտցնեն: Սա ենթադրություն է, ոչ թե վստահություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տարոն Հովհաննիսյանը:
«Այն, որ Ադրբեջանի տարածք Թուրքիան զինված ուժեր մտցնելու է, դա միանշանակ է: Որոշումը կայացված է Թուրքիայի նախագահի առաջարկով՝ խորհրդարանում: Այսօր էլ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ցամաքային զորքերի վերջին պատրաստություններն են ընթանում: Բայց թե կոնկրետ Ադրբեջանի տարածքում որտեղ դրանք կտեղակայվեն, արդյոք Նախիջեւանում Թուրքիան կունենա՞ կայազոր, թե ոչ, չեմ կարող այս պահին ասել»,-նշեց Տարոն Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ ըստ թուրքական կողմի հայտարարությունների՝ Ադրբեջան զորք փոխադրելու նպատակը ստեղծված իրավիճակում Ադրբեջանին օգնելու, վերջինիս հրադադարի պահպանման ռեժիմը վերահսկելուն օգնելու համար է. «Միանշանակ, Թուրքիայի կողմից Ադրբեջան զինված ուժեր մտցնելը կապված է այս պատերազմի արդյունքների հետ եւ դրանից բխող հետեւանքների հետ: Հասկանալի է, որ այս իրավիճակում է որոշումը կայացվել, իսկ թե թուրքական ստորաբաժանումը որտեղ կտեղակայվի, ինչ կազմով եւ ինչ տեխնիկայով, այս պահին տեղեկություն չկա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ