
A
A
Կորոնավիրուսի պատճառով չեղարկվեց աշխարհի հերթական առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինԳեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունը, որը պետք է կայանար 2021 թվականին, չեղարկվել է: Այդ մասին հայտնում է չմշկասահքի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Առաջնությունը նախատեսված էր անցկացնել եկող տարվա մարտի 1-7-ը, չինական Հարբին քաղաքում, սակայն այն լրիվ չեղարկվել է՝ այդ երկրում կորոնավիրուսի համաճարակի նոր բռնկման պատճառով:
Մինչ այդ չեղարկել էին նաև Պեկինում նախատեսված թեստային մրցաշարերը, որոնք պետք է անցկացվեին 2022թ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ տարի առաջ, այդ թվում գեղասահքի Չինաստանի մեծ մրցանակը: