Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայ գերիները Ադրբեջանի զորահանդեսի քայլերթին չեն մասնակցի․ Մարուքյան (տեսանյութ)

Ադրբեջանական մամուլում նյութեր կային, որ փորձ է արվելու Հայաստանից մեր ռազմագերիներին քայլեցնել զորահանդեսում, մենք դիմել ենք ՄԱԿ, Կարմիր խաչ, ԵԽ, ՌԴ նախագահին. այս պահին կարող եմ ասել, որ նման բան տեղի չի ունենալու։

Այսօր խրհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ ԼՀԿ ղեկավարը նաև հայտարարեց՝ դիմել են ԵԽ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտե և պահանջել են ոչ պլանային այցելություն կատարել Ադրբեջանի բանտեր՝ մեր ռազմագերիների հարցով, քննարկումները ընթացքի մեջ են։

Մարուքյանը նաև հայտարարեց, որ պարիտետային հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն են տեսնում՝ պատերազմի ընթացքում տեղի ունեցածը քննելու համար։ ԼՀԿ ղեկավարը պնդեց՝ ցանկացած լուծում պետք է լինի սահմանադրական ճանապարով, հիշեցրեց, որ նույնիսկ հեղափոխությունից հետո ամեն ինչ եկավ խորհրդարան, և հարցը հենց խորհրդարանում լուծվեց։

Հիշեցնենք՝ ԼՀԿ-ն հայտարարել է, որ վարչապետի իր թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։