Բացել լրահոսը Փակել լրահոսը
1043255675_0_0_3000_1624_1000x541_80_0_0_b84e060f5b57271d7ad827d8099983ca (1)
A A
Քաղաքականություն

«Մեզ հաջողվեց թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի». Հունաստանի վարչապետ. Ermenihaber.am

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռուստահաղորդման ժամանակ խոսել է դեկտեմբերի 10-11-ին կայանալիք ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի և Արևելյան Միջերկրականի հարցի մասին, գրում է Ermenihaber.am-ը։ 

Միցոտակիսն անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցի շուրջ Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունների մասին, ասել է.

«Մեզ հաջողվեց թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի։ Հոկտեմբերին կայացած ԵՄ գագաթնաժողովը Թուրքիային մի հնարավարություն տվեց, սակայն Թուրքիան այդ դրական օրակարգը չընդունեց»։

«Եթե Թուրքիայի դեմ ԵՄ-ն պատժամիջոցների որոշում չընդունի, ապա այլ հարցերում ձեր վետոյի իրավունքը կկիրառե՞ք, » հարցին ի պատասխան Հունաստանը ղեկավարը հայտնել է, որ եվրոպացիների մեծամասնությունը Աթենքի կողքին է և որ իրենց դաշնակիցները շատ են։

Միցոտակիսն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից լարվածության շարունակ պահպանումը վնասում է այդ երկրի շահերին և հավելել, որ Թուրքիան պետք է վերանայի ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։ 

Նա անհրաժեշտություն է համարում Թուրքիայի կողմից լարվածության թուլացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։ 

Աղբյուր՝ Ermenihaber.am