A
A
ԱՄՆ դեսպանը փաստաբանների և ՀՀ ՄԻՊ-ի հետ քննարկել է գերեվարված անձանց փոխանակման և աճյունների վերադարձի վերաբերյալ զարգացումները
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր դեսպան Թրեյսին մի խումբ փաստաբանների և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկեց ԼՂ հակամարտության հետևանքով գերեվարված անձանց փոխանակման և աճյունների վերադարձի վերաբերյալ զարգացումները։
Դեսպանը նշեց, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ է գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը: Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտեց մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։
Դեսպան Թրեյսին ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության տևական և կայուն քաղաքական լուծում գտնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։
Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: