A
A
Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 29 քաղաքացի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանությունը Կառավարության շենքի մոտից այսօր բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 29 քաղաքացու` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու պատճառով: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 11։00-ից քաղաքացիները ակցիա էին իրականացնում ՀՀ Կառավարության շենքի մոտ, փորձեցին նույնիսկ փողոց փակել, բայց ոստիկանները թույլ չտվեցին։