Բացել լրահոսը Փակել լրահոսը
131005392_3936902263010886_2034336944111528540_o
A A
Պաշտոնական

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից, անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ:

Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային:

ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: Վերջիններիս ինքնությունը պարզվում է:

Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասի պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են: Մառախուղի, անձրևի կամ ձյունաթափի պատճառով ստեղծվում է անբավարար տեսանելիություն: Խնդրում ենք, ամենայն պատասխանատվությամբ հետևել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին: