Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առնվազն վեց ամսվա մեջ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Եթե Ընտրական օրեսգիրքը ընդունենք այսօր, ապա ընտրությունները պետք է անցկացնենք 6 ամիս հետո, եթե ընտրական օրենսգիրքը մնա, մենք կարող ենք վաղը անցկացնել ընտրություններ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամին այսօր հայտարարեց ԱԺ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանն ասում է՝ կան խաղի կանոններ, որոնք պետք է ապահովվեն ընտրությունների ընթացքում։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք գործող Կառավարությունը կարող է ապահովել խաղի արդար կանոններ, Մարուքյանն արձագանքեց․

«Այս պահին միայն մենք կարող ենք դա ապահովել, այսինքն՝ եթե մեզ հարցնում եք՝ ո՞ւմ ենք վստահում, ես կարող եմ ասել՝ միայն մեզ։ Եթե ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղեր սպառնում են, Կառավարությունը չի կարողանում այդ մարդկանց ձերբակալի, կամ չի էլ գտնում նրանց, ես կարո՞ղ եմ հույս ունենալ, որ կաշառք բաժանող մարդուն բռնելու են, հետևաբար՝ պետք է հստակ երաշխիքներ լինեն»։

Մարուքյանը նաև պնդեց, որ գոյություն չունի հանրային կարծիք, թե ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի․

«Մի բան է տնից ֆեյսբուքյան էջում «դուխով» հայտարարություններ անել,  մեկ այլ բան է նայել վարչապետի աչքերի մեջ և պահանջել նրա հրաժարականը, մենք ընտրել ենք այն գործելաոճը, որը ընտրել ենք, որը, կարծում եմ, ամենաճիշտն է»։

Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչման բանաձևին, Մարուքյանն ասաց՝ կան պետական գաղտնիք պարունակող հանգամանքներ․

«Կարող եմ ասել սկսել ենք նման գործընթաց, բայց այդ գործընթացը այս պահին նպատակահարմար չէ իրականացնել»։

Ընդդիմադիր ուժի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ամենաուշը վեց ամսից մենք ունենալու ենք արտահերթ ընտրություններ․

«Թե ով կկազմակերպի, ոնց կլինի, չգիտեմ, եթե սխալված լինեմ, կասեմ, թե ինչու դա տեղի չունեցավ»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայտարարություններին, Մարուքյանն ասում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ելույթները այն մասին են, որ դեռ երկար այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է․

«Պատահական չէ Ռուսաստանի ռեակցիան, որովհետև, ըստ էության, նրանք իրենց հայտարարություններով նաև Ռուսաստանի դեմ են գնում, որովհետև այս փաստաթղթի միջնորդը, պահնողը նաև Ռուսատանի Դաշնությունն է, և այս առումով մինչև իրենք չձերբազատվեն իրենց ցեղասպանական հայտարարություներից, ես չեմ պատկերացնում որևէ հարաբերություն, գործակցություն հանուն տարածաշրջանի զարգացման»։