Բացել լրահոսը Փակել լրահոսը
1450126
A A
Քաղաքականություն

Մոսկվան պահանջում է ԼՂ հակամարտության կողմերից՝ պահպանել հրադադարի ռեժիմը 

Մոսկվան պահանջել է, որպեսզի ԼՂ հակամարտության կողմերը լիարժեք պահպանեն հրադադարի դադարեցման ռեժիմը, գրում է РИА Новости-ն:

Այդ մասին լրագրողներին է ասել ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Ղարաբաղում գտնվող խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են իրականացնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: