Բացել լրահոսը Փակել լրահոսը
1582530418_0_0_1899_1069_1920x0_80_0_0_3457d78db7dfa2dbb109fec01385748f
A A
Քաղաքականություն

Ալիևը Մինսկի խմբի համանախագահներին ասել է, որ նրանց Բաքու չի հրավիրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ նրանց չի հրավիրել Բաքու, գրում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում դեկտեմբերի 12-ին ժամանել են Բաքու: Ալիեւը հայտարարել է, թե այցը նրանց նախաձեռնությունն է եղել: 

«Այստեղ գալը եղել է ձեր գաղափարը: Ես Մինսկի խմբին այցով չեմ հրավիրել, բայց երբ ինձ տեղեկացրեցին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Միգուցե նրանք ունեն ինձ ասելու բան: Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առաջ, ապա ասեք: Եթե ոչ, ապա ես կխնդրեմ նրանց գնալ: Լսում եմ ձեզ»,-նշել է Ալիևը: