Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

 Չինարի գյուղում հրդեհ է բռնկվել տներից մեկում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 06։45-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մեկ հարկանի տան տանիքը և մեկ սենյակ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։26-ին։