Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պատերազմի ընթացքում Արցախում գործել է մի կառույց, որն օժանդակել է մեր պարտությանը. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանի և Կրեմլի միջև կոնֆլիկտն առաջացավ այն ժամանակ, երբ 2018թ․ գարնանը հեղափոխության արդյունքում իշխանությունը չփոխանցվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նրա խոսքերով՝ հետո արդեն Ն․Փաշինյանը, ստանձնելով վարչապետի պաշտոնը, կատարեց Կրեմլի բոլոր հրահանգները, «բացի, իհարկե, իր պոստը թողնելուց»։

Անդրադառնալով արցախյան պատերազմին՝ ասում է, մի քանի տասնյակ հազար մարդ պահելով Արցախում՝ կարող էինք հյուծել հակառակորդին։ Եվ մարտավարությունը, հրամանատարական կազմը փոխելով՝ հնարավոր էր ավելի լավ ելքով ավարտել պատերազմը։  «Թուղթը ստորագրելուց Շուշին հանձնված չէր։ Ավելին, Լիսագորից գործողություններ էին կատարվում Շուշին ազատագրելու համար, և նոյեմբերի 8-9-ին որոշ հաջողություններ կային։ Եթե 2-3 օր էլ այդ խայտառակ փաստաթուղթը չծնվեր, և դիմանայինք, Հայաստանի կողմից Շուշին ազատագրվելու էր»,- ասում է նա։

Վերջինս նաև հավելում է, որ պատերազմի ընթացքում Արցախում գործել է աներևույթ մի կառույց, որն օժանդակել է մեր պարտությանը։ Ժ․Սեֆիլյանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը։

Նա ասում է, որ շատ վտանգավոր ամպեր են կուտակվել մեր հարևան Իրանի վրա․ «Առաջիկա օրերը շատ վտանգավոր են, այդ պատճառով էլ ևս մեկ անգամ կհորդորեի բոլորին լինել լայնախոհ և լուծումը գտնել երկխոսությամբ։ Մոտ օրերին շատ ցնցումային վիճակ կարող է լինել տարածաշրջանում, որի ալիքները կհասնեն Հայաստան»։

Մանրամասները՝ տեսանյութում