Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Վերցնում եմ մանդատը և դուրս գալիս «Իմ Քայլը» խմբակցությունից. Գեւորգ Աճեմյան

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը պետք է ստանա ցուցակով հաջորդ թեկնածու Գևորգ Աճեմյանը։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ մանդատը վերցնելու է եւ դուրս գա «Իմ Քայլը» խմբակցությունից:

«Սիրելի հայրենակիցներ, «Իմ Քայլը» դաշինքով Երևանի ավագանու հաջորդ թեկնածուն ես եմ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերցնում եմ մանդատը և դուրս գալիս <<Իմ Քայլը>> խմբակցությունից։

Տեղեկացնեմ նաև, որ առաջին իսկ հարցը, որով զբաղվելու եմ, ոչ լեգիտիմ քաղաքապետի հրաժարականն է լինելու, ով երբևէ չի էլ եղել լեգիտիմ։
 
Փաստացի, մենք ունեցել ենք վարչապետ Փաշինյան ու քաղաքապետ Փաշինյան։ Իսկ այս ազգադավ, պետական դավաճանին օր առաջ պետք է ոչ միայն հեռացնել իշխանությունից իր տերերով հանդերձ, այլ նաև պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ՝ առանց մեղմացուցիչ հանգամանքների։
 
Հ.Գ. իսկ 2018 թվականի ֆեյքափոխության, պետական տեռորի ու թալանի համար Սերժ Սարգսյանն անձամբ պատասխան է տալու. և ոչ միայն Սերժ Սարգսյանը»։