Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման
A A
Պաշտոնական

Սահմանազատումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ Հայաստանի ողջ ժողովրդի համար․ Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆբ-յան գրառում է արել․
 
«Սահմանազատումների ու սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ մեր պետության սահմանային բնակավայրերի բնակիչների, Հայաստանի ողջ ժողովրդի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու նրանց կենսական կարևորության միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների համար:
 
Սահմանազատումների ու սահմանագծումների գործընթացին պետք է ներգրավել քարտեզագրության, գեոդեզիայի, ռազմական ու այլ ոլորտների մասնագետներ, պատմաբաններ, անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ տեղերում, պատշաճ իրավական հիմքերի ստեղծում և այլն»,- գրել է նա: