Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+adamjan 19.12.
A A
Սպորտ

Սարգիս Ադամյանը առաջին խաղն անցկացրեց կորոնավիրուսով վարակվելուց հետո

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Սարգիս Ադամյանն առաջին խաղն անցկացրեց կորոնավիրուսով վարակվելուց հետո:

Մեր ֆուտբոլիստն այսօր հայտավորվել էր Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրի «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ) - «Հոֆենհայմ» հանդիպմանը: Նա խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 85-րդ րոպեին փոխարինման մտավ:

Սարգիս Ադամյանի խաղադաշտում հայտնվելուց հետո «Հոֆենհայմն» նրա փոխանցումից հետո անմիջապես գոլ խփեց և առաջ անցավ հաշվի մեջ՝ 2:1:

Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» վաստակեց 15 միավոր և բարձրացավ 11-րդ անվտանգ հորիզոնական: Հաջորդ հանդիպումը թիմն արդեն կանցկացնի 2021 թվականին: Եկող տարվա փետրվարի 1-ին «Հոֆենհայմը» սեփական դաշտում կընդունի «Ֆրայբուրգին»:   

Նշենք, որ Սարգիս Ադամյանը մինչ այդ բաց էր թողել Հայաստանի հավաքականի և իր թիմի 9 հանդիպում, այն բանից հետո, երբ նոյեմբերի 15-ին կայացած Վրաստան – Հայաստանի (1:2) խաղից հետո նրա մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: