Բացել լրահոսը Փակել լրահոսը
1038581
A A
Քաղաքականություն

Գորիսի քաղաքապետն ազատ կարձակվի

Դատարանը որոշեց, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի է։ Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ երկու օր Առուշանյանը գտնվել է անազատության մեջ։

Փաստաբանը հայտնեց՝ գնում է ձերբակալվածների պահման վայր, որպեսզի նրան ազատեն

«Հիմա, ըստ մեր տեղեկությունների, Շուռնուխում Առուշանյանի տեղակալը մասնակցում է ադրբեջանցիների հետ բանակցություններին, և փորձում են կիսել Շուռնուխի տները»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Առուշանյանը օդի ու ջրի պես պետք է Գորիսին։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Մեկ ժամ հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Երևան` Քննչական կոմիտե: Հետագայում պարզ դարձավ, որ նա կասկածվում է ապօրինի հավաք կազմակերպելու մեջ:

Որոշումը կայարցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը։