Բացել լրահոսը Փակել լրահոսը
132521905_3969663206401458_8397780129832988404_o
A A
Պաշտոնական

Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Խաչեն համայնքներում:
 
Ուստի խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը: