Ընդդիմությունը կոչ է անում առավոտյան շրջափակել կառավարության շենքը՝ նիստը խափանելու համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այսօր ծրագրել էինք, որպեսզի հնարավորություն չտանք Նիկոլ Փաշինյանին կառավարության շենքից դուրս գալ այնքան, մինչեւ չլիներ համաձայնություն եւ հստակ պայմաններն իր հրաժարականի, բայց նա կեսօրից հետո, վախենալով մնալ այս շենքում, նորից հեռացավ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում ընդդիմադիրների հանրահավաքում հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Կարող էինք այսօր իսկ հայտարարել, որ շրջափակում ենք ՀՀ կառավարության շենքը եւ պահում ենք շրջափակված, բայց չէինք ունենալու արդյունքը»,-հայտարարեց Մանուկյանը հավելելով, որ չպետք է թույլ տան՝ Կառավարության վաղվա նիստը կայանա․
«Վաղը ժամը 11-ին տեղի է ունենալու ՀՀ կառավարության նիստը: Ի դեպ ասեմ, որ սա այս կառավարության որակն է, երբ շատ հաճախ նախարարները հետեւից մուտքով են մտնում կառավարություն: Վաղը ժամը 11-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2020 թվականի վերջին նիստը: Դիմում ենք բոլորին, ովքեր այս օրերին մասնակցել են հանրահավաքներին, բազում առաջարկներ են արել, միշտ ասել են, որ պետք է արագ գործել, գիտակցում են, որ ամեն վայրկյանը թանկ է, վաղը առավոտյան ժամը 10-ից, ով կուզի՝ ավելի շուտ, շրջափակվում է ՀՀ կառավարությունը բոլոր կողմերից, որ որպեսզի Կառավարությունը հնարավորություն չունենա ելքի ու մուտքի: Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն: Նրանք չպետք է կայացնեն կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվի իբրեւ վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Ընդդիմադիրների հանրահավաքն այս կոչով ավարտվեց, սակայն շարունակվում է նստացույցը վրաններում։