Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները հատուցում կստանալ 6 ամսվա փոխարեն 3 ամիս անց (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը, ինչին զուգահեռ Կառավարության մոտ տեի է ունենենում ընդդիմադիր ուժերի ակցիան: 

Այսօրվա նիստում Կառավարությունը հավանություն տվեց Քաղաքացիական օրենսգրքում եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու  փաթեթին:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացնելով փաթեթն, ասաց. 

«Այս փոփոխությունները հնարավորություն կտան մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին հատուցում ստանալ հիմնադրամից: Մասնավորապես, կարգավորել ենք հետեւյալը.  հիմա անհայտ բացակայող ճանաչելու համար անհրաժեշտ է, որ մեկ տարի անձի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինեն: Մենք բացառություն կամ հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար ռազմական գործողություններով պայմանավորված եւ այդ ժամկետը կրճատում ենք դարձնելով երեք ամիս: Այն հետադարձ ուժով տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սա նշանակում է, որ ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան՝ անձին անհայտ բացակայող ճանաչելու համար եւ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմել հիմնադրամ, անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով»:

Մյուս փոփոխությունը, Բադասյանի խոսքով,վերաբերում է նրան, որ դատական ակտից հետո պետք է 6 ամիս անցնի, որ հատուցումը տրամադրվի.

 «Մենք այդ  ժամկետը ևս կրճատում ենք: Այսինքն, եթե հաշվարկում ենք սեպտեմբերի 27-ից, ապա դատական ակտի ուժի մեջ մտնելու պահին այդ երեք ամիսն արդեն անցած կլինի եւ մեր հայրենակիցները հնարավորություն կունենա հատուցում ստանալու հիմնադրամից»: 

Նշենք, որ Խոսքը 82 մլն կամ 70 մլն դրամ հատուցման մասին է՝ կախված անձի կարգավիճակից: Դրանից 10 մլն դրամը տրվում է միանվագ, մնացածը 20 տարվա մեջ ամսական կտրվածքով։

Կառավարության մյուս փոփոխությունը վերաբերում է կամավորականներին, որոնք զորահավաքի գործընթացով չեն անցել.

 «Մենք այնպես ենք կարգավորում, որ ՊՆ-ի տված տեղեկանքի հիման վրա կամավորականները եւս հնարավորություն ունենան ՊՆ-ի տեղեկանքի հիման վրա դիմել հիմնադրամ ու կրկին հատուցում ստանալ»,-նշեց Բադասյանը։