Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մենք ավելացնում ենք Սյունիքի անվտագության երաշխիքները և Հայաստանի անվտագության նոր երաշխիքներ ենք մշակում․Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցող սահմանային  կետերի տեղորոշման աշխատանքներին․

«Ադ տեղորոշման աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ, բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը անհրաժեշտ է Սյունիքի և ընդհանրապես ՀՀ անվտանգության ապահվման տեսնակյունից։ Համենայնդեպս՝ մեր և ՊՆ դիրքորոշումն այն է, որ մենք այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները և Հայաստանի անվտագության նոր երաշխիքներ ենք մշակում»։

Վարչապետն ասում է՝ կան երկու բնակավայրեր, որոնց ուղղությամբ կարող են ծագել հարցեր․

«Մեկը՝ Սյունքի մարզի Որոտան գյուղի մասին է, երկրորդը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ուենում։ Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն դեպքերում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից հարցեր կառաջանան, Կառավարությունը լիարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա և մեր քաղաքացիների շահերը կլինեն պաշտպանված»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ Սյունիքի և ՀՀ միջազգայնորեն ընդունված տարածքների ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել․

«Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է»։