Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Արցախում սկսված է մայրության միանվագ նպաստների վճարումը

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են.

«Այսօր, օրվա երկրորդ կեսից կսկսվի՝ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում ընդունված հայտերի հիման վրա տրամադրվող մայրության միանվագ նպաստների վճարման գործընթացը:

Նպաստները կարող եք ստանալ Արցախբանկի՝ Արցախում և Հայաստանում գործող մասնաճյուղերից»: