Բացել լրահոսը Փակել լրահոսը
133554941_3481728908606451_2665855894286919818_o
A A
Պաշտոնական

Դիմումներն արդեն ընդունվում են․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․
 
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալների վեցամսյա և Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքներում բնակելի անշարժ գույքը կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալների եռամսյա աջակցության ծրագրերի 2020 թ․ դեկտեմբեր ամսվա համար դիմումներն արդեն ընդունվում են։
 
? Հյուրընկալը պետք է լրացնի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային քարտի համարը։
 
? Պարտադիր է նաև նշել հյուրընկալվողի (հյուրընկալվողների) անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը):
Առավել մանրամասն՝ https://bit.ly/3ryhd5w