Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Պաշտոնական

Բաքու են վերադարձել 2 ադրբեջանցի գերիներ. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ–ի տեղեկացմամբ, Հայաստանն ու Ադրբեջանը հերթական անգամ գերիներ են փոխանակել։ Այդ մասին այսօր հայտնել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցի և Երևան են վերադարձվել են չորս հայ գերիներ», - ասել է ռուս հրամանատարը:

 Sputnik Արմենիայից տեղեկանում ենք, որ Հայաստան է վերադարձվել  ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդքասարյանը, ում ադրբեջանցի զինվորականները ստիպել էին նկարահանվել ֆեյք հոլովակում։ Բաղդասարյանը պատմել է, որ երեք այլ գերիների հետ վերադարձել է Հայաստան:

ազնիվ.jpg (16 KB)