Բացել լրահոսը Փակել լրահոսը
133562306_1303219033396564_8914975832601180149_o
A A
Պաշտոնական

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տեղեկացնում է ՌԴ մեկնելու ցանկություն ունեցողներին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հրավիրում է ՀՀ քաղաքացիների ուշադրությունը․

Ելնելով վերջին շրջանում արձանագրված մի շարք դեպքերից՝ կապված այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ներկայիս արգելքների պահպանման պայմաններում բուժման նպատակով մեկնում են ՌԴ և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով բախվում են տարաբնույթ խնդիրների, անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը․
 
☑️ Բուժման նպատակով ՌԴ կարող են մուտք գործել բացառապես այն ՀՀ քաղաքացիները, ովքեր, ելնելով առողջական վիճակից, պետական լիցենզավորում ունեցող ռուսաստանյան բուժհաստատություններում պետք է անցնեն անհետաձգելի բուժում;
 
☑️Նշված քաղաքացիները օդանավակայանում պարտադիր պետք է ներկայացնեն բուժհաստատության կողմից տրված համապատասխան հրավեր-փաստաթուղթը, որը կպարունակի քաղաքացու տվյալները, բուժման անհետաձգելիության վերաբերյալ տեղեկատվությունն ու ժամկետները;
 
☑️Նշյալ հրավերները պետք է լինեն համապատասխան կարգով հաստատված բուժհաստատության կողմից և գրանցված տվյալների առցանց ռեգիստրում/բազայում;
 
☑️Չհամապատասխանող փաստաթղթերը կարող են ճանաչվել որպես ոչ բավարար հիմք երկիր մուտք գործելու համար։ Նշենք նաև, որ ցանկացած փաստաթուղթ ենթակա է հավելյալ ստուգման օդանվակայանի սահմանապահների կողմից։
 
Տարաբնույթ խնդիրներից խուսափելու նպատակով հորդորում ենք մեր քաղաքացիներին դրսևորել առավելագույն պատասխանատվություն նշյալ հարցերում, խստիվ հետևել պահանջվող փաստաթղթերի ձևակերպման և գրանցման կարգին, մինչև մեկնումը նախապես ունենալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու համոզվել դրանց իսկության, համապատասխանելիության մեջ։