Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb-16
A A
Պաշտոնական

Ռումինիայի կառավարությունը խորհրդանշական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին. Ռումիանիայում ՀՀ դեսպանություն

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է,  որ պետական համապատասխան կառույցների հետ կառուցողական երկխոսության արդյունքում Ռումինիայի կառավարությունը խորհրդանշական մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին RoAid-ի կողմից տրամադրված միջոցները նախատեսված են օգնելու բարեկամ հայ ժողովրդին COVID-19 համավարակի դեմ պայքարում: