Բացել լրահոսը Փակել լրահոսը
136026423_680639719300071_7419310987607710107_n
A A
Պաշտոնական

«ԱՀ քաղաքացիների ու անձամբ իմ անունից փոխանցում եմ մեր սրտանց ցավակցությունները Ազիզ Թամոյանի հարազատներին ու եզդի ժողովրդին»

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Խորը ցավով տեղեկացա Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի վախճանի մասին: Նա մեծ վաստակ ունի եզդի ու հայ ժողովուրդների ներդաշնակ համակեցության ու բարձր բարեկամության ապահովման գործում՝ իրեն դրսևորելով որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ ու պատասխանատու քաղաքացի:

Տակավին երեք ամիս առաջ ընդունել էի Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, որը այցելել էր Արցախ միանալու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Շնորհակալ ենք նրան ու ողջ եզդի ժողովրդին՝ ծանր մարտահրավերների ժամանակ Արցախի կողքին անվերապահորեն կանգնելու համար:

Արցախի Հանրապետության քաղաքացիների ու անձամբ իմ անունից փոխանցում եմ մեր սրտանց ցավակցությունները Ազիզ Թամոյանի հարազատներին ու եզդի ժողովրդին՝ այս ծանր կորստի առթիվ»: