Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մարզեր Հասարակություն

Փորձում էին թույլ չտալ մեր ելքը Սիսիան քաղաքից, ակնհայտ պրովոկացիա էր․Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Մի քանի հոգի փակել էին ճանապարհը և փորձում էին թույլ չտալ մեր ելքը Սիսիան քաղաքից, ակնհայտ պրովոկացիա էր։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սյունիքում արձանագրված միջադեպին։

Տոնոյանն ասաց՝ արդեն հետ են վերադառնում, քանի որ լուսադեմին էին Սյունիք հասել խմբակցության մի քանի պատգամավորներով․

«Աջակցություն էինք բերել Սյունիքի տեղահանված 12 ընտանիքներին պարոն Ծառուկայնի հանձնարարությամբ, որովհետև օրեր առաջ այստեղ էինք և իմացանք, որ սոցիալական լրջագույն խնդիրներ ունեին կոնկերտ Շուռնուխի 12 ընտանիքները, ովքեր ապրում են տնակներում և ծանր պայմաններում»։

Տեղի ունեցած միջադեպը Տոնոյանն ակնհայտ սադրանք որակեց՝ իշխանությունների կողմից կազմակերպված․

«Սա պատասխան էր մեր այն քննադատությանը, երբ մենք նշում ենք, որ Սյունիքի մարզի անվտանգությունը վտանգված է, որովհետև երկու օր առաջ մենք եղել ենք բազմաթիվ համայնքներում՝ Գորիս, Կապան, Մեղրի, որտեղ մի քանի տասնակ գյուղական համայնքներ դարձել են սահմանամերձ, էլ չեմ խոսում Շուռնուխ և Որոտան համայնքների մասին, որտեղ մարդիկ ամեն օր ապրում են ադրբեջանական նշանառության տակ»։

Տոնոյանը պնդեց՝ երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունները իրենց դեմ սադրանքներ կազմակերպելով են զբաղված։

Տեսանյութը՝ Ազատ սիսիանցիներ ֆեյսբուքյան էջից