Բացել լրահոսը Փակել լրահոսը
141224273_1671140059725726_739782944833342033_o
A A
Պաշտոնական

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Տաշիրի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գավառի, Դիլիջանի, Թալինի, Մարալիկի, Աշոցքի, Արարատի, Ջերմուկի, Կապանի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ճանապարհային_դեպարտամենտ