Բացել լրահոսը Փակել լրահոսը
141534261_1671901382982927_8785753702861856711_o
A A
Պաշտոնական

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Հունվարի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Սևանի, Ապարանի, Ջերմուկի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք վարելիս լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ճանապարհային_դեպարտամենտ