Բացել լրահոսը Փակել լրահոսը
Tigran-Urikhanyan-1
A A
Քաղաքականություն

«Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին իր ցուցակով, վարչապետի թեկնածուով և ծրագրով». Տիգրան Ուրիխանյան․ Առավոտ

«Ալյանսը մասնակցելու է ընտրություններին, եթե ժողովուրդը որոշեց, որ ընտրություններ պիտի լինեն: Ընտրություններին «Ալյանսը» գնալու է իր սեփական ցուցակով և վարչապետի թեկնածուով և մեր ծրագրով»,- ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում հրավիրված ընդդիմադիր «Ալյանս» կուսակցության ընդլայնված համաժողովին հայտարարեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:


Նա տեղեկացրեց, որ այս համաժողովին կհաջորդի հանրահավաք, որի ժամանակ իրենք ժողովրդին կհարցնեն՝ արդյոք ժողովուրդ ուզո՞ւմ է, որ իշխանությունը փոխվի ընտրությունների միջոցով: Նա փաստեց՝ իշխանություն փոխելու երկու տարբերակ կա՝ կամ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, հեղեղի այն գաղափարներով, ֆիզիկապես, կամ էլ ընտրություններով:


Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին և այն դիսկուրսին, թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, նա ասաց. «Տարիներ շարունակ անարդյունավետ վատ կառավարում է տեղի ունեցել: Դրա մասին մենք բազմիցս հայտարարել ենք: Նախկին իշխանությունները կրում են պատասխանատվություն, նախկինին վերադարձ չի կարող լինել, ինչպես իրենց առաջնորդներն էլ ասում են: Բայց որ գործող իշխանություններն ունեցել են երեք տարվա հնարավորություն պատասխանատվության ենթարկել ու պատժել բոլոր մեղավորներին, ներքին վիճակը շտկելու հնարավորություն, մարդկանց մոտ արդարություն առաջացնելու, ութ հարյուր հազար աղքատների բանակը կրճատելու, տրված խոստումները կատարելու և դա չեն արել, դա փաստ է: Եվ ասել, որ այս ամենի մեղավորը ժողովուրդն է, բանակը, կամավորներն էին, թե սփյուռքն է, այլ ոչ թե իշխանությունները, այս մոտեցումն իմ կողմից անընդունելի է: Այս ամենի պատասխանատուն իշխանությունը և վարչապետն է: Այդ ամենի պատասխանատվությունը նախևառաջ պետք է դրսևորվի հրաժարականով: Այս հարցը դարձել է ներքաղաքական կոնյուկտուրայի ձևավորման, երբեմն նույնիսկ քանդման, ապամոնտաժման, անհասկանալի դառնալու պատճառ՝ ընտրություններո՞վ, թե՝ ոչ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով