A
A
ՌԴ, Ադրբեջանի, Թուրքիայի պատվիրակություններն ուսումնասիրել են ռուս-թուրքական համատեղ վերահսկման կենտրոնը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Վասիլևիչ Ֆոմինը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն, ԱՀ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Ասկեր օղլու Հասանովը ծանոթացել են այսօր բացված ռուս-թուրքական համատեղ վերահսկման կենտրոնի ենթակառուցվածքներին և շահագործման ընթացակարգերին:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն: Կենտրոնի բացման միջոցառումների ավարտին պատվիրակությունների ղեկավարները հիշատակի ծառուղում ծառեր են տնկել:
Հիշեցնենք, որ կենտրոնը բացվել է ադրբեջանական Կիյամադդինլի բնակավայրում և ստեղծվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը դիտարկելու համար: