A
A
Բողոքի ակցիաներ Ռուսաստանում՝ ի աջակցություն Նավալնիի. կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում բողոքի ակցիաներ են՝ ի աջակցություն կալանքի տակ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կան ձերբակալվածներ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ին, ձերբակալվել է ավելի քան 66 հոգի:
Հիշեցնենք` Նավալնիին ձերբակալել են հունվարի 17-ին՝ Մոսկվա ժամանելուն պես, և հաջորդ օրը Խիմկի քաղաքի ոստիկանության շենքում ընթացել է դատավարություն, որի ժամանակ որոշվել է Նավալնիին կալանավորել 30 օրով։