Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 4-ից մարզական հավաք կանցկացնի
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը փետրվարի 4-6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստ․
Դարպասապահներ
Սերգեյ Միքայելյան - «Փյունիկ»
Վլադ Չատունց - «Փյունիկ»
Լևոն Տեր-Մինասյան - «Նորավանք»
Արման Հարությունյան - «Լեռնային Արցախ»
Պաշտպաններ
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Ստեփան Սահրադյան - ԲԿՄԱ
Նորայր Նիկողոսյան - «Նորավանք»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Արթուր Մելիքյան - «Ուրարտու»
Սուրիկ Զաքարյան - «Արարատ-Արմենիա»
Արսեն Գալստյան - ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ
Ռուբեն Եսայան - «Ուրարտու»
Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ
Ռոբերտ Բաղրամյան - «Ուրարտու»
Արման Պողիկյան - «Արարատ-Արմենիա»
Լևոն Դարբինյան - «Շիրակ»
Արամայիս Մարդիյան - «Լեռնային Արցախ»
Գևորգ Արաբյան - «Արարատ»
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Գևորգ Տարախչյան - «Ուրարտու»
Նորայր Ղազարյան - «Փյունիկ»
Հարձակվողներ
Համլետ Մինասյան - ԲԿՄԱ
Վրեժ Չիլոյան - «Փյունիկ»
Վրեժ Թորոսյան - «Շիրակ»
Հավելենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը պատրաստվում է 2020-21թթ Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական 1-ին փուլին, որը նախատեսված է այս տարվա մարտ ամսին: Մեր թիմը վիճակահանությամբ ընդգրկված է ընտրական 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Նիդեռլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի այդ տարիքային հավաքականները: Այս խմբի մրցաշարը կանցկացվի Նիդեռլանդներում: